Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,29
    7,49

Կարևոր իրադարձություններ

Տեխզննության ինստիտուտի բացերը. «Ժողովուրդ»

09 Հուլիս, 2019 08:10
Տեխզննության ինստիտուտի բացերը. «Ժողովուրդ»

«Արարատի մարզում հուլիսի 6-ին տեղի ունեցած ողբերգական վթարը, որը 5 մարդու կյանք խլեց, կրկին վեր հանեց տարիներով կու­տակված հարցերը, որոնք այդպես էլ լուծում չեն ստանում: Խոսքը մարդատար տրանսպորտային միջոցների բոլոր վարորդների համար անհրաժեշտ մասնագիտական և առողջական չափանիշների մասին է, մարդատար երթուղիների լիցենզիաների համար տրվող հստակ չափանիշների, որոնք այդ երթուղիներում աշխատող տրանսպորտային միջոցների վարորդների համար պետք է դառնան միանշանակ կատարման ենթակա: Անհրաժեշտ է նաև վերականգնել հանրապետության ողջ ավտոպարկի տեխզննության ինստիտուտը:

Հիշո՞ւմ եք, 2011 թվականին Տիգրան Սարգսյանի կառավարությունը ավտոմեքենաների տեխզննման նոր կարգ էր մշակել, նրա խոս­քով ասած՝ «ֆիկտիվ» իրավիճակին վերջ տալու համար, որով վարորդները «մեկ պատուհանի» սկզբունքով բանկում միանգամից վճարում են գույքահարկը, բնօգտագործման և տեխնիկական զննության վճարները, հատուկ համարակալված կտրոններ ստանում, փակցնում մեքենային: 

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այդ ժամանակ հայտարարել էր, որ հաճախ վարորդները, պարզապես համապատասխան գումարը վճարելով, առանց մեքենան տեխզննման տանելու, ստանում են համապատասխան կտրոնը: Եվ փոխանակ կարգը, վերահսկողությունը խստացներ, որ անսարք մեքենաները փողոց դուրս չգան, ընտրեց ամենահեշտ տարբերակը՝ պարզապես վերացրեց տեխզննության ինստիտուտը: Եվ այսօր ամեն անսարք մեքենա դուրս է գալիս փողոց՝ վտանգելով թե´ վարորդի, թե´ մյուս վարորդների ու հետիոտների կյանքը՝ սկսած նրանից, թե ինչ անհասկանալի արտանետումներ կարող են լինել անսարք մեքենաներից, վերջացրած այր­ված «Գազելի» օրինակով:

Հուսանք՝ վերջին օրերի վթարները, մեզանից խլված կյանքերը լուրջ ազդակ կհանդիսանան պատկան մարմինների համար, որ «օրինական ֆիկտիվությունը» վերածեն իրական տեխզննության պահանջների: Ի վերջո, մարդկանց կյանքերը մեզ համար գերա­գույն արժեք են»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին