Կարևոր իրադարձություններ

Էրդողանի թիկնապահներն ընդհարվել են բոսնիացի սահմանապահների հետ

08 Հուլիս, 2019 23:44
Էրդողանի թիկնապահներն ընդհարվել են բոսնիացի սահմանապահների հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահները Սարաևոյի օդանավակայանում ծեծկռտուք են սարքել Բոսնիա և Հերցեգովինայի սահմանային ոստիկանության աշխատակիցների հետ։ Այս մասին հայտնում է  ՏԱՍՍ գործակալությունը:

Թուրքիայի ղեկավարը Բոսնիա և Հերցեգովինա է ժամանել` մասնակցելու Հարավարևելյան Եվրոպայի համագործակցության գործընթացի կազմակերպության գագաթնաժողովին: Տեղի ԶԼՄ-ները հայտնում են, որ ինքնաթիռի վայրէջքից հետո Էրդողանի թիկնապահները հրաժարվել են ստուգման ընթացակարգ անցնել, ինչն էլ ընդհարման պատճառ է դարձել։ Էրդողանի հայտնվելուց հետո վեճը հանդարտվել է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին