Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը երկու ուղղաթիռ կմատակարարի Ադրբեջանին

08 Հուլիս, 2019 20:57
Ռուսաստանը երկու ուղղաթիռ կմատակարարի Ադրբեջանին

«Ռուսաստանի ուղղաթիռներ» ԲՕ-ն Ադրբեջանին՝ Mi-8AMT և Mi-8MTV-1 երկու ուղղաթիռ մատակարարելու մասին պայմանագիր է ստորագրել, հատնում է՝ ՌԴ Արդյունաբերության և առևտրի նախարարության մամուլի ծառայությունը:

«Անցյալ շաբաթ (հուլիսի 2-5, 2019 թ.) «Ռուսաստանի ուղղաթիռներ» ԲԸ-ի ներկայացուցիչների Ադրբեջան կատարած այցի ընթացքում պայմանագիր է ստորագրվել՝ Mi-8AMT և Mi-8MTV-1 երկու ուղղաթիռների վերանորոգման մասին», հայտնում է Armenia.Az-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս-Ազերբայջան»-ին:

Բացի այդ, կողմերը ներկայումս շարունակում են Ադրբեջանում՝ «Ми» ուղղաթիռների (Silk Way Helicopter Services (SWHS) ձեռնարկության բազայի հիման վրա) տեխնիկական սպասարկման և վերանորոգման կենտրոնի ստեղծման ուղղությամբ աշխատանքները:

 

Լրահոս

Դիտել ավելին