Կարևոր իրադարձություններ

Վարչապետ Փաշինյանն արդեն Սինգապուրում է

07 Հուլիս, 2019 13:26
Վարչապետ Փաշինյանն արդեն Սինգապուրում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով արդեն Սինգապուրում է:

Նա իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպել է տեղի հայ համայնքի հետ: Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում, որն, ի դեպ՝ հայկական փողոցի վրա է գտնվում, կատարվել է Սինգապուրի խորհրդանիշ ծաղկի՝ խոլորձի արձանի բացման արարողությունը:

Նշենք, որ ծաղիկը հայտնաբերվել է հայազգի բուսաբանի կողմից: Այս պահին հայակական պատվիրակությունը Լուսավորիչ եկեղեցում է:

 

Լրահոս

Դիտել ավելին