Կարևոր իրադարձություններ

Մարիա Զախարովան Երևանում է. նա հայկական խոհանոցի ու բնության լուսանկարներ է հրապարակել

06 Հուլիս, 2019 19:52
Հեղինակ՝ Մարիա Զախարովա
Մարիա Զախարովան Երևանում է. նա հայկական խոհանոցի ու բնության լուսանկարներ է հրապարակել

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել Հայաստանից։

«Երևանում։ Հոգիս երկինք է թռչում»,– գրել է Զախարովան` հայաստանյան բացօթյա ռեստորանում արված լուսանկարների նկարագրություններում։

Ֆեյսբուքյան հետևորդներն անմիջապես արձագանքել են Զախարովայի հրապարակմանը։ Նրանցից մեկը հարցրել է, թե որտե՞ղ է խորովածը` հավելելով, որ իր կարծիքով հայկական խորովածը լավագույնն է։
Զախարովան էլ կատակել է, թե ձեռքերը զբաղված էին, խորովածը նկարելու ժամանակ չկար։

Նշենք, որ Մարիա Զախարովան Երևանում է` Հայ–ռուսական քաղաքական խորհրդակցություններին մասնակցելու համար, որոնց մեկնարկը նախանշված է առաջիկա երկուշաբթի` հուլիսի 8-ին։

Այդ միջոցառման մասին այլ մանրամասներ այս պահին հայտի չեն։







 

Լրահոս

Դիտել ավելին