Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի զորամասերից մեկում պայթյունից զինծառայողներ են մահացել

06 Հուլիս, 2019 12:35
Ադրբեջանի զորամասերից մեկում պայթյունից զինծառայողներ են մահացել

Վաղ առավոտյան Ադրբեջանի բանակի զորամասերից մեկում տեղի ունեցած պատահարի պատճառով երկու զինծառայող մահացել է, ևս մեկը գտնվում է ծանր վիճակում։

Այս մասին տեղեկությունները հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Ավելի թեթև վիրավորների մասին տեղեկությունները գերատեսչությունն ամենայն հավանականությամբ թաքցրել է։

Միջադեպը եղել է զինծառայողներից մեկի ձեռքից տանկային արկի ընկնելու պատճառով։ Դրա պայթյունից էլ մահացել են երկու զինծառայողները։

 

Լրահոս

Դիտել ավելին