Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    531,5
    539,5

  • RUB

    7,46
    7,66

Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանում մեկնարկել է զորակոչը

06 Հուլիս, 2019 10:44
Ադրբեջանում մեկնարկել է զորակոչը

Զինվորական ծառայության զորակոչի մասին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրի հետ կապված՝ հուլիսի 1-ից հանրապետության քաղաքներում և շրջաններում անցկացվում են՝ զորակոչիկների բանակ ճանապարհելու հանդիսավոր արարողություններ:

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Զորահավաքի և զինվորական ծառայության զորակոչման պետական ծառայությանը, ճանապարհման հերթական արարողությունը անցկացվել է Սաբաիլի շրջանում:

Մտավորականության ներկայացուցիչները և վետերանները ընդգծել են, որ զորակոչիկները պետք է ըստ արժանվույն կատարեն հայրենիքի և ժողովրդի հանդեպ իրենց պարտքը, ցանկացած պահի պատրաստ լինեն՝ ադրբեջանական հողերի ազատագրման համար պայքարին. «Յուրաքանչյուր ադրբեջանցի հավատում է մեր Զինված ուժերի ուժին ու զորությանը և վստահ է, որ շուտով Ադրբեջանի դրոշը կբարձրացվի Խանկենդիում, Շուշայում և օկուպացիայից ազատագրված մյուս հողերում»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին