Կարևոր իրադարձություններ

Քաղաքացին պատուհանը կոտրել է, մտել տուն, գողացել գորգն ու վաճառել անծանոթ մեկին

05 Հուլիս, 2019 20:28
Քաղաքացին պատուհանը կոտրել է, մտել տուն, գողացել գորգն ու վաճառել անծանոթ մեկին

Հուլիսի 4-ին ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման են ենթարկվել 50-ամյա մի քաղաքացու։

Նա խոստովանել է, որ հունիսի վերջերին պատուհանը կոտրելու միջոցով մտել է Սունդուկյան փողոցի տներից մեկն ու գողացել գորգ, այն վաճառել է անծանոթ մեկին:

Վնասի չափը պարզվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին