Կարևոր իրադարձություններ

Օշականի հնգաթռիչք կամրջի մոտ տեղադրված լողավազանը կապամոնտաժվի

04 Հուլիս, 2019 18:29
Օշականի հնգաթռիչք կամրջի մոտ տեղադրված լողավազանը կապամոնտաժվի

Օշական համայնքի հնգաթռիչք կամրջի տարածքում տեղադրված լողավազանը ապամոնտաժելու համար «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը  դիմել է Արագածոտնի մարզպետին:

««Օշականի կամուրջ» պատմամշակութային հուշարձանի տարածքում ջրավազանի տեղադրման հետ կապված՝ այն ապամոնտաժելու և հուշարձանը նախկին տեսքի բերելու ուղղությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ հունիսի 26-ի N 03/14.2/11444-19 գրությամբ հանձնարարական է տրվել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին:

Վերջինս տեղեկացրել է, որ լողավազանը ապամոնտաժելու վերաբերյալ խնդրանքով դիմել է ՀՀ Արագածոտնի մարզպետին, ինչպես նաև այն տեղադրողներից պահանջել է սեղմ ժամկետում լողավազանը դուրս բերել կամուրջի տարածքից»,- ասված է պարզաբանման մեջ:

Խնդրին արձագանքել է նաև Արագածոտնի մարզպետարանը: Մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Օշական համայնքի ղեկավարին հանձնարարվել է վերացնել ժամանակավոր լողավազանը: Այն ապամոնտաժելու համար վերջնաժամկետ է սահմանվել հուլիսի 15-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին