Կարևոր իրադարձություններ

Մահվան ելքով վրաերթ Գեղարքունիքի մարզում

04 Հուլիս, 2019 11:03
Մահվան ելքով վրաերթ Գեղարքունիքի մարզում

Երեկ, հուլիսի 3-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում VAZ 2107 մակնիշի 35 MP 275 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 43․2 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտնին և, նրան թողնելով անօգնական, ինչպես նաև դեպքի վայրում թողնելով ավտոմեքենան, դիմել է փախուստի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Արայիկ Քոչարյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը։

Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Հարություն Մկրտչյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ոստիկաններն ու քննիչներ պարզել են, որ մահացածը Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակիչ 69-ամյա Լևիկ Հակոբյանն է, իսկ դիակից մոտ 50 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է 07-ը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ փախուստի դիմած վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 

 

Լրահոս

Դիտել ավելին