Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    520,5
    528,5

  • RUB

    7,3
    7,5

Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն

03 Հուլիս, 2019 11:33
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ հուլիսի 4-6-ը պաշտոնական այցով կմեկնի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն:

Այցի ընթացքում տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վիետնամի վարչապետ Նգույեն Սուան Ֆուքի հետ: Այնուհետև երկու երկրների կառավարությունների ղեկավարները զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Վիետնամի վարչապետի անունից ի պատիվ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի կտրվի պաշտոնական ընթրիք: Վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Նգույեն Թի Քիմ Նգանի հետ:

Նիկոլ Փաշինյանը կայցելի Վիետնամի անկախության և ազատության համար զոհված հերոսների հուշահամալիր, ինչպես նաև Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հիմնադիր Հո Շի-Մինի դամբարան: ՀՀ կառավարության ղեկավարը հանդիպումներ կունենա նաև ՎՍՀ առևտրի պալատի ղեկավարության և վիետնամցի գործարարների հետ, կայցելի Վիետնամում Հայաստանի դեսպանություն, որտեղ կհանդիպի «Վիետնամ-Հայաստան բարեկամություն» հասարակական կազմակերպության անդամների հետ:

 

Հուլիսի 7-9-ին էլ Սինգապուրի վարչապետ Լի Սիեն Լոնգի հրավերով Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այց կկատարի Սինգապուրի Հանրապետություն:

 

Այցի շրջանակում Հայաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Սինգապուրի բարձրագույն ղեկավարության՝ Սինգապուրի նախագահ Հալիմա Յակոբի, Սինգապուրի վարչապետ Լի Շին Լունգի, Սինգապուրի խորհրդարանի խոսնակ Թան Չուան-Ջինի հետ: Նախատեսվում է երկկողմ համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի Սինգապուրում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի, որտեղ կհանդիպի Սինգապուրում և հարևան երկրներում գործող հայ համայնքների ներկայացուցիչներին: Նախատեսվում են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Սինգապուրի գործարար շրջանակների հետ:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին