Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին

03 Հուլիս, 2019 10:11
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Անկախության օրվա և ֆաշիզմից Բելառուսի ազատագրման 75-ամյակի կապակցությամբ:

«Մեր երկու ժողովուրդները կապված են բարեկամությամբ և գործընկերությամբ, որոնք ամուր հիմք են՝ հետագայում ևս հայ-բելառուսական միջպետական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման համար»,-ասվում է նախագահի ուղերձում:

Նա Ալեքսանդր Լուկաշենկոյին հաջողություններ ու քաջառողջություն է մաղթել, իսկ Բելառուսի ժողովրդին՝ բարօրություն ու բարգավաճում:

 

Լրահոս

Դիտել ավելին