Կարևոր իրադարձություններ

Գիշերը Նորքի 5-րդ զանգվածում մարդ են սպանել

03 Հուլիս, 2019 08:15
Գիշերը Նորքի 5-րդ զանգվածում մարդ են սպանել

Shamshyan.com-ի տեղեկություններով` գիշերը Երևանում սպանություն է տեղի ունեցել:

Նոր-Նորքի 5-րդ զանգվածում կրակոցներ են հնչել, և դեպքի վայր ժամանած ոստիկանության Նոր-Նորքի օպերատիվ խումբը նշված շենքի բակում հայտնաբերել է սպանվածի դին: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի ինքնությունը:

Աղբյուրի տեղեկություններով՝ սպանվածը Մասիվցի Անդիկն է՝ քրեական աշխարհում հայտնի հեղինակություն։

Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի հատկանիշներով:

 

Լրահոս

Դիտել ավելին