Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,32
    7,52

Կարևոր իրադարձություններ

Զարեհ Սինանյանի նշանակումը միանշանակ չի ընկալվել սփյուռքում. «Հրապարակ»

03 Հուլիս, 2019 07:44
Զարեհ Սինանյանի նշանակումը միանշանակ չի ընկալվել սփյուռքում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Վարչապետին կից սփյուռքի հանձնակատարի պաշտոնում Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի նշանակումը միանշանակ չի ընկալվել սփյուռքում։ Եթե ամերիկյան համայնքը կարող է իրեն բավարարված զգալ, ապա Մերձավոր Արեւելքի, Ռուսաստանի, Եվրոպայի հայությունը կարծում է, որ սխալ էր ԱՄՆ համայնքի ներկայացուցչին նշանակելը։ Իրավիճակը հարթելու համար Զարեհ Սինանյանը որոշել է իր գործունեությունը սկսել ռուսաստանյան հայաբնակ բնակավայրեր այցելելով։

 

Այդ տուրնեի ժամանակ փորձելու է ցույց տալ, որ ռուսական հայ համայնքն իրեն խորթ չէ, անգամ ռուսերենին է ինքը տիրապետում։ Բանն այն է, որ նա Հայաստանում է ծնվել եւ մինչեւ երրորդ դասարանն անգամ ռուսական դպրոց է հաճախել, ապա տեղափոխվել են ԱՄՆ։ Գլենդելի քաղաքապետն անցած ապրիլին արագ կողմնորոշվեց եւ առաջնորդեց հեղափոխությանն աջակցողների շարժումը՝ դրանով մերձենալով նոր իշխանություններին եւ բարձրացնելով իր հեղինակությունը։

Նա դեռ մեկ տարի ուներ քաղաքապետի պաշտոնում, եւ ամերիկահայերի կարծիքով՝ հաջորդ ընտրություններում էլ կհաղթեր, բայց պաշտոնի եկավ Հայաստան։ Գլենդելի քաղաքապետի պաշտոնը հասարակական հիմունքներով է,  քաղաքապետարան ասվածն էլ սեփական բյուջե չունի»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին