Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանցի զբոսաշրջիկները շարունակում են Վրաստան ժամանել Ադրբեջանի տարածքով

02 Հուլիս, 2019 23:06
Ռուսաստանցի զբոսաշրջիկները շարունակում են Վրաստան ժամանել Ադրբեջանի տարածքով

Ադրբեջանական զբոսաշրջային ընկերությունները սովորական ռեժիմով շարունակում են իրենց գործունեությունը Վրաստանի ուղղությամբ, հայտնում է Аrmenia.Az-ը` վկայակոչելով տեղական տուրօպերատորներին:

Գործակալության կողմից հարցված ընկերությունները հայտարարել են, որ որևէ փոփոխություն չի դիտարկվում և հավելել են, որ Ադրբեջանի տարածքով Վրաստան տուրեր և տոմսեր գնած ռուսաստանցի զբոսաշրջիկները չեն չեղարկել իրենց այցերը:

Ինչպես հայտնի է, հուլիսի 8-ին կսկսի գործել՝ ռուսական կողմից նախաձեռնված՝ Ռուսաստանի և Վրաստանի միջև օդային երթևեկության արգելքը: Ռուսական իշխանությունները նաև խորհուրդ են տվել, որ տեղական տուրօպերատորները ժամանակավորապես չվաճառեն զբոսաշրջային փաթեթներ Վրաստան:

«Կոմերսանտ» թերթի կանխատեսումների համաձայն, այս բոլոր միջոցառումները ստիպելու են ավելի քան 150 հազար ռուսաստանցիներին հրաժարվել Վրաստան մեկնելուց: Իսկ փոխադրիչները ստիպված են ուղևորներին վերադարձնել մոտ 3 միլիարդ ռուբլի:

 

Լրահոս

Դիտել ավելին