Կարևոր իրադարձություններ

Ստորջրյա սարքում հրդեհի հետեւանքով զոհվածների թվում 7 կապիտան կա

02 Հուլիս, 2019 22:45
Ստորջրյա սարքում հրդեհի հետեւանքով զոհվածների թվում 7 կապիտան կա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ստորջրյա սարքում հրդեհի հետեւանքով զոհվածների թվում 1-ին ռանգի 7 կապիտան կա, Ռուսաստանի 2 Հերոս, հաղորդում է «ՌԲԿ»-ը:

Շոյգուն Պուտինին տեղեկացրել է արտակարգ դեպքի մասին:

«Ձեր նախնական զեկույցների համաձայն՝ 14 զոհերից 7-ը 1-ին ռանգի կապիտաններ են, երկուսը՝ Ռուսաստանի Հերոս: Դա մեծ կորուստ է»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ անձնակազմի անդամները բարձր պրոֆեսիոնալեր էին:

ՌԴ նախագահը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին եւ Շոյգուին կարգադրել նրանց օգնություն ցուցաբերել:

Պուտինը նաեւ կարգարդել է անձամբ այցելել Սեւերոմորսկ եւ ծանոթանալ զեկույցների հետ:

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել է ստորջրյա սարքում հրդեհի հետեւանքով 14 զոհի մասին: Քննչական կոմիտեն ստուգումներ է սկսել:

 

Լրահոս

Դիտել ավելին