Կարևոր իրադարձություններ

Լեւոն Մնացականյանը Արցախում ներքին համակարգը «ձգելու» մեծ պրոցես է սկսել. «Փաստ»

02 Հուլիս, 2019 08:46
 Լեւոն Մնացականյանը Արցախում ներքին համակարգը «ձգելու» մեծ պրոցես է սկսել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի՝ արցախյան աղբյուրների փոխանցմամբ, Արցախի նորանշանակ ոստիկանապետ Լեւոն Մնացականյանը համակարգի վերակառուցման ինտենսիվ գործընթաց է սկսել, զինվորական «դիսցիպլինա» մտցրել՝ խորհրդակցություններում շարունակելով պնդել, որ իր մարտունակությամբ, առկա ներքին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ արտաքին անվտանգության խնդիրները լուծելու առումով ոստիկանությունը պետք է կարեւոր դերակատարություն ունենա:

Ոստիկանության ֆեյսբուքյան էջում պաշտոնական հաղորդագրություններն ակտիվ բնույթ են կրում, իսկ համակարգի «ներսի» մարդիկ նշում են, որ Մնացականյանը համակարգը «ձգելու» մեծ պրոցես է սկսել: Վերջինս համակարգ է փորձում բերել նոր մարդկանց. ակտիվ աշխատում են հատկապես ժամկետային զինծառայությունը նոր ավարտող կամ ավարտած երիտասարդների հետ»:

 

Լրահոս

Դիտել ավելին