Կարևոր իրադարձություններ

«Օրենքի առաջ հավասար են բոլորը՝ անկախ պաշտոնից, դիրքից, մեքենայի մակնիշից ու համարանիշից». Վալերի Օսիպյան (տեսանյութ)

01 Հուլիս, 2019 18:41
«Օրենքի առաջ հավասար են բոլորը՝ անկախ պաշտոնից, դիրքից, մեքենայի մակնիշից ու համարանիշից». Վալերի Օսիպյան (տեսանյութ)

Հունիսի 29-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժամնումների ղեկավար կազմի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Վալերիյ Օսիպյանը նախ անդրադարձել է մայրաքաղաքում գիշերային ժամերին իրականացվող ուժեղացված ծառայություններին, շեշտել, որ հպարտանում է բարեխիղճ ծառայողներով:   Ոստիկանության պետը խոսել է նախկինում տրված ցուցումների ու հանձնարարականների, դրանց կատարման ընթացքի, թերությունների ու բացթողումների մասին: Ընդգծել է, որ հասարակական կարգը խախտող քաղաքացիների, կարգազանց վարորդների նկատմամբ անհրաժեշտ է լինել խիստ և սկզբունքային:

Մանրամասները՝ տեսանյութում. 

 

Լրահոս

Դիտել ավելին