Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    531
    539

  • RUB

    7,46
    7,66

Կարևոր իրադարձություններ

 

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ջասթին Թրյուդոյին՝ Կանադայի օրվա կապակցությամբ

01 Հուլիս, 2019 14:50
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ջասթին Թրյուդոյին՝ Կանադայի օրվա կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին Կանադայի օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից:

Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է.

 

«Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմ շնոր­հա­վո­րանք­ներ ու լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ Կանադայի օրվա կա­պակ­ցու­թյամբ:

Անցյալ տարի Հայաստան կատարած Ձեր պաշտոնական այցը նոր մա­կար­դա­կի բարձրացրեց մեր երկրների և ժողովուրդների միջև հա­րա­բե­րու­թյունները` հիմնված փոխադարձ վստահության և համակրանքի վրա: Ջերմությամբ եմ հիշում մեր երևանյան հան­դի­պում­նե­րը, որոնք ի հայտ բերեցին երկկողմ համագործակցության զարգացման ներուժն արդյունքի վերածելու մեր փոխադարձ ձգտումը: 

 

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաև երախտագիտությամբ նշել այն զգա­լի դերը, որը մեր հարաբերություններում կատարում է կանադահայ հա­մայն­քը: Նրա տպավորիչ վերելքն ու նվաճումները լավագույնս վկայում են այն մասին, որ Կանադան ավանդապես սատարում և առաջ է մղում հումանիզմի, հավասարության և ժողովրդավարության գաղափարներն ու սկզբունքները:  

Ընդունեք խնդրեմ առողջության, հաջողության և քա­ղա­քական նորանոր հաղթանակների իմ մաղթանքները Ձեզ և խաղաղության, ա­ռաջ­ընթացի և բարօրության մաղթանքներս Կանադայի բարեկամ ժողովրդին»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին