Կարևոր իրադարձություններ

Արթուր Դավթյանը Միհրան Պողոսյանի արտահանձնման գործընթացում որևէ անհանգստացնող ազդակ չի տեսնում

01 Հուլիս, 2019 14:14
Արթուր Դավթյանը Միհրան Պողոսյանի արտահանձնման գործընթացում որևէ անհանգստացնող ազդակ չի տեսնում

Հայաստանի հարկադիր ակտերի կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի արտահանձնման գործընթացը բնականոն շարունակվում է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ըայս մասին հուլիսի 1-ին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Անհանգստացնող որևէ ազդակ չունենք»,- նշեց գլխավոր դատախազը։

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանըով հայտնի է օֆշորային սկանդալովՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համարոր նաօգտագործելով պաշտոնեական դիրքըվատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահելիր պաշտոնեական լիազորություններըինչն առաջացրել է ծանր հետևանքներ: 2019թապրիլի 13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանՄիհրան Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համարՄիհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզումԱպրիլի 21-ին ՌԴ իրավապահների կողմից նա ձերբակալվել էրԻրավապահները նրան հայտնաբերել էին ՌԴ Կարելիայի Հանրապետությունում: Ապրիլի 24-ին Միհրան Պողոսյանը Ռուսաստանից քաղաքական ապաստան է խնդրել:

Ավելի ուշ հայտնի դարձավոր ՌԴ դատարանը բավարարել է ՌԴ դատախազության միջնորդությունը Միհրան Պողոսյանին 40 օրով կալանավորելու վերաբերյալ՝ նրան Հայաստան արտահանձնելու հարցը քննարկելու նպատակով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին