Կարևոր իրադարձություններ

«Հայաստանի Հանրապետություն». Ինչու քաղծառայության ոլորտում թափուր աշխատատեղերի համար դիմորդներ չեն լինում

29 Հունիս, 2019 08:47
«Հայաստանի Հանրապետություն». Ինչու քաղծառայության ոլորտում թափուր աշխատատեղերի համար  դիմորդներ չեն լինում

«Հայաստանի Հանրապետություն»-ը գրում է.

«Քաղաքացիական ծառայության ոլորտում կան  թափուր աշխատեղեր, որոնց վերաբերյալ շարունակ հայտարարություն է տրվում, բայց դիմորդներ չեն լինում: Այդ կապակցությամբ ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Գարուշ Դավթյանն ասում է, որ փորձում են հասկանալ` արդյոք խնդիրը պաշտո՞նն է, թե՞ քաղաքացիները տվյալ պաշտոնը զբաղեցնելու պահանջներին չեն համապատասխանում, կամ էլ գուցե մեկ այլ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ իրավիճակ է առկա:

 Նրա խոսքով, նախկինում մրցույթների վիճակագրությունը ցույց էր տալիս, որ մեկ պաշտոնի համար միջինը 1 կամ 1.5 քաղաքացի էր դիմում: Մի շարք հանգամանքներով պայմանավորված՝ նվազել էր համակարգի գրավչությունը: Հիմա պետք է փորձեն խնդրին համակարգված նայել և հասկանալ` ինչո՞ւ չեն գալիս:

Աշխատանքները, սակայն, այդքանով չեն սահմանափակվում: Քաղծառայության ոլորտի բարեփոխումների համատեքստում մի շարք խնդիրների կարգավորմանը զուգահեռ, քննարկվում է նաև աշխատավարձի հարցը: Դավթյանի խոսքերով, աշխատավարձի վերաբերյալ բուռն քննարկումներ են ընթանում` որքանո՞վ կարող են բարձրացնել աշխատավարձը, որքանո՞վ դա համադրելի կլինի մասնավոր հատվածի հետ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին