Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Արդարադատության փոխնախարարի պաշտոնում քննարկվում է ԱԺ նախագահի խորհրդական Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը

29 Հունիս, 2019 08:42
«Հրապարակ». Արդարադատության փոխնախարարի պաշտոնում քննարկվում է ԱԺ նախագահի խորհրդական Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը

«Հրապարակ»-ը գրում է.

«Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի տեղում քննարկվում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդական Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։ Նա Դավիթ Հարությունյանի կադրն է՝ նրա թևի տակ է «աճել», աշխատել է նախարարությունում որպես վարչության պետ, խորհրդարանում՝ որպես Հովիկ Աբրահամյանի խորհրդական։ Միջազգային իրավունքի մասնագետ է։

 Դավիթ Հարությունյանը, չընդունելով «Ձեր կադրն է» ձևակերպումը, գովեստներ չխնայեց նրա հասցեին․ «Փայլուն մասնագետ, հրաշալի մարդ», թեև նախարարությունում հակառակն են պնդում և հատկապես վերապահում ունեն «հրաշալի մարդու» մասով։ Միայն այն փաստը, որ նա արագությամբ կողմնորոշվեց՝ հեղափոխությունից անմիջապես հետո հին թիմից անցում կատարելով նոր թիմ և տաքուկ տեղավորվելով փոխվարչապետ Արարատ Միրզոյանի աշխատակազմում, ապա նրա հետ տեղափոխվելով ԱԺ, խոսուն է։

Նրա ֆեյսբուքյան էջում նկատեցինք, որ հայատառ գրառում գրեթե չկա, նա աշխարհի հետ անգլերեն է շփվում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին