Կարևոր իրադարձություններ

Նոր շարժում. Որն է Գրիշա Վիրաբյանի նպատակը. «Ժամանակ»

28 Հունիս, 2019 08:48
Նոր շարժում. Որն է Գրիշա Վիրաբյանի նպատակը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքական ակտիվիստ Գրիշա Վիրաբյանը նախաձեռնում է շարժում, որի նպատակը սահմանադրական փոփոխություններ կազմակերպելն է: Այդ փոփոխությունների արդյունքում Հայաստանը պետք է վերադառնա կառավարման նախագահական համակարգի:

 

Վիրաբյանը կոնսուլտացիաներ է նախաձեռնել տարբեր հասարակական և քաղաքական գործիչների հետ այս նպատակի շուրջ համախմբում կազմակերպելու համար: Սահմանադրական փոփոխություններից հետո պետք է տեղի ունենան նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրություններ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին