Կարևոր իրադարձություններ

Սուրեն Պապիկյանն այցելել է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայր

27 Հունիս, 2019 20:07
Սուրեն Պապիկյանն այցելել է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայր

Լոռու և Տավուշի մարզերում  կատարած աշխատանքային այցի շրջանակում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝  փոխնախարար Լիլիա Շուշանյանի ուղեկցությամբ ճանաչողական այց է կատարել  Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայր և տեղում ծանոթացել լեռնահանքային համալիրին։

Նախարարի գլխավորած պատվիրակությունը շրջել է հանքավայրի տարածքում, այցելել հանքավայրի հարստացուցիչ ֆաբրիկա, տեխնոլոգիական պրոցեսների և հանգույցների կառավարման կենտրոն, բացահանք և պոչամբար։

Այցի ընթացքում մտքեր  են փոխանակվել  տարածաշրջանում աշխատատեղերի ստեղծման, ազդակիր համայնքի ներկայացուցիչների հետ համագործակցությանը,  ինչպես նաև հեռանկարային սոցիալական ուղղվածության ծրագրերին վերաբերող հարցերի շուրջ։

 

Լրահոս

Դիտել ավելին