Կարևոր իրադարձություններ

Կոտայքում ոստիկանության ուժեղացված ծառայության շրջանակներում 41 անձ բերման է ենթարկվել (տեսանյութ)

27 Հունիս, 2019 20:04
Կոտայքում ոստիկանության ուժեղացված ծառայության շրջանակներում 41 անձ բերման է ենթարկվել (տեսանյութ)

Հունիսի 21-ին ու 22-ին ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, վարչությանը ենթակա ստորաբաժանումների ծառայողները ճանապարհային ոստիկանների և պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակիցների հետ ուժեղացված ծառայություն են իրականացրել Կոտայքի մարզում՝ հայտնաբերելով մի շարք իրավախախտման դեպքեր, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:

Երկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվել է 325 տրանսպորտային միջոց։ Տարբեր կասկածանքներով կամ ոստիկանի օրինական պահանջները չկատարելու համար բաժիններ է բերվել ու բերման ենթարկվել 41 անձ, այդ թվում՝ նախկինում դատապարտված անձինք։ Նրանց հետ տարվել են կանխարգելիչ աշխատանքներ։ 

 

Ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ կատարելու համար պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 18 տրանսպորտային միջոց։  Ընդհանուր առմամբ վարչական պատասխանատվության է ենթարկվել 68 վարորդ։ 

 

Լրահոս

Դիտել ավելին