Կարևոր իրադարձություններ

Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը երկարաձգվել է մեկ ամսով

26 Հունիս, 2019 15:19
Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը երկարաձգվել է մեկ ամսով

Մոսկվայի դատարանը մեկ ամսով երկարաձգել է հոր սպանության համար մեղադրվող Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը:

Համաձայն դտակարանի դրած սահամանփակումների, նրանք մինչեւ հուլիսի 28-ը չեն կարող դուրս գալ տանից երեկոյան ինից հետո, օտվել կապի միջոցներ եւ իրար հետ շփվել, հայտնում է «Բի-բի-սի»-ն:

«Որոշակի գործողությունների արգելում», - սա նոր խափանման միջոց է, որը սկսել է կիրառվել 2018 թ-ի ապրիլից:

Ներկայում քույրերն իրարից առանձին են ապրում և իրենց փաստաբաններից բացի ոչ մեկի հետ չեն շփվում: Նրանք քննչական մեկուսարանում են անցկացրել երկու ամիս:

life.ru-ն հավելում է, որ Բասմանի դատարանի շենքի մոտ հավաքվել են ակտիվիստներ, որոնք պահանջում են ազատազրկել աղջիկներին:

Հունիսի 14-ին ՌԴ Քննչական կոմիտեն վերջնական մեղադրանք է ներկայացրել քույրերին: Մեղադրանքում նշվում է, որ նրանք հորը սպանել են նախնական պայմանավորվածությամբ:

Հիշեցնենք, որ 2018թ. հուլիսի 27-ին քույրերն իրենց մոսկովյան բնակարանում սպանել են 57-ամյա հորը՝ դանակով հասցնելով բազմաթիվ վնասվածքներ: Քույրերը խոստովանել են իրենց մեղքն ու ասել, որ այլևս ի վիճակի չէին հանդուրժել հոր ստորացումները, ֆիզիկական և սեռական բռնությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին