Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանցի սկանդալային բլոգեր Ֆուադ Աբբասովին արտաքսել են Ռուսաստանից. նա արդեն Բաքվում է

26 Հունիս, 2019 14:45
Ադրբեջանցի սկանդալային բլոգեր Ֆուադ Աբբասովին արտաքսել են Ռուսաստանից. նա արդեն Բաքվում է

Ադրբեջանցի հայտնի սկանդալային բլոգեր Ֆուադ Աբբասովը, որը դատարանի որոշմամբ ձերբակալվել էր Մոսկվայում, արտաքսվել է Ռուսաստանից, գրում է media.az-ը:

Աբբասովը Բաքու է ժամանել երեկ երեկոյան: Օդանավակայանում նրան դիմավորել են հարազատներն ու լրատվամիջոցների ներկայացուցիչները: Բլոգերը հայտարարել է, որ մտադիր է դատարանի միջոցով «պաշտպանել իր իրավունքները» և Ռուսաստան վերադառնալ:

Հիշեցնենք, որ Աբբասովը ձերբակալվել էր մայիսի 18-ին՝ Մոսկվայում: Մինչ այդ, նրան արտաքսելու պահանջով Մոսկվայի դատարանին դիմել էին ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները: Մայիսի 7-ին դատարանը սկսել էր քննել գործը և մայիսի 17-ին բլոգերի դեմ վճիռ էր կայացրել՝ առաջիկա 50 տարիներին արգելելով նրա մուտքը ՌԴ տարածք:

Նշենք նաև, որ Ֆուադ Աբբասովը փորձել էր հունվարին Մոսկվայում ադրբեջանցիների և չեչենների միջև ծագած կոնֆլիկտում «հայկական հետք» գտնել:

 

Լրահոս

Դիտել ավելին