Կարևոր իրադարձություններ

Լևոն Երանոսյանը հերթական դատական նիստում կրկին չընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը

25 Հունիս, 2019 22:20
Լևոն Երանոսյանը հերթական դատական նիստում կրկին չընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատական նիստի ընթացքում դատավոր Հարություն Մանուկյանը հարցրեց, թե արդյոք Երանոսյանն ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը։ Երանոսյանը պատասխանեց՝ ոչ և ավելացրեց, որ հետագայում կխոսի:

Լևոն Երանոսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ: Ըստ մեղադրանքի` 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին Երևան քաղաքում անցկացված բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ ցուցարարների նկատմամբ գործադրել է ընդհանուր առմամբ 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով 2 տասնյակից ավելի անձանց առողջությանը պատճառվել է տարբեր աստիճանի, այդ թվում` ծանր և միջին ծանրության վնաս:

 

Լրահոս

Դիտել ավելին