Կարևոր իրադարձություններ

Եվրոպական երկրներում անոմալ շոգ է

25 Հունիս, 2019 21:33
Եվրոպական երկրներում անոմալ շոգ է

Եվրոպական երկրներում այս շաբաթ ռեկորդային շոգ եղանակ է սպասվում:

 
 Օդի ջերմաստիճանը արևմտյան Եվրոպայի երկրներում կարող է հասնել մինչև 40 աստիճան՝ ըստ Ցելսիուսի , հաղորդում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Այս շաբաթվա սկզբից անոմալ շոգ եղանակ է տիրում Ֆրանսիայի և Իտալիայի տարածքում: Մասնագետները դա կապում են Սահարայից եկող քամիների հետ:

Փարիզում քաղաքային իշխանությունները խմելու ջրով լրացուցիչ շատրվաններ են տեղադրել:

Ֆրանսիայի կրթության նախարարությունը մինչև շաբաթվա վերջ հետաձգել է քննական շրջանը:

 

Հասարակական կազմակերպությունների ակտիվիստները Փարիզի փողոցներում անօթևաններին ջուր են բաժանում:

 

Լրահոս

Դիտել ավելին