Կարևոր իրադարձություններ

Հարթագյուղում մոր կողմից խեղդամահ արված երեխային հայտնաբերել են կնոջ երկրորդ ամուսինն ու սկեսուրը. նոր մանրամասներ

24 Հունիս, 2019 12:38
Հարթագյուղում մոր կողմից խեղդամահ արված երեխային հայտնաբերել են կնոջ երկրորդ ամուսինն ու սկեսուրը. նոր մանրամասներ

Armtimes.com-ը գրում է.

Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում ուրբաթ երեկոյան մոր կողմից 7-ամյա աղջնակին խեղդամահ անելով սպանելու լուրը ցնցեց ողջ հանրապետությունը: Հիշեցնենք, որ Հարթագյուղում ժամը 19:00-ի սահմաններում հարեւանները ահազանգել էին համայնքապետին, այնուհետ նաեւ իրավապահներին:

Ահազանգով դեպքի վայր ժամանած ոստիկանության խումբը գյուղի տներից մեկում հայտնաբերել էր 7-ամյա Կ.Կարապետյանի դին, իսկ նրա կողքին՝ մորը՝ 30-ամյա Աննա Կարապետյանին, որը, ըստ ականատեսների, ձեքին պահած է եղել մահացած մոր մեծադիր նկարը:

Մայրը 7-ամյա աղջկան խեղդամահ էր արել մահճակալի մեջ:

Կնոջ կողքին հայտնաբերվել էին նաեւ դեղորայքի դատարկ տուփեր: Իրավապահների ահազանգով դեպքի վայր ժամանած շտապօգնության խումբը դեղորայքային թունավորման կասկածանքով կնոջը տեղափոխել էր Սպիտակի բժշկական կենտրոն, ժամեր անց արդեն՝ Երևան:

Հարթագյուղի համայնքապետ Անդրանիկ Հարությունյանի խոսքով՝ կատարվածի մասին իրեն զանգահարել է կնոջ հարեւանուհին. «Անմիջապես եկա տուն, տանն էին նաեւ կնոջ երկրորդ ամուսինն ու մայրը, իրենք ինձնից 10 րոպե առաջ էին եկել, հենց իրենք էլ հայտնաբերել էին»,-պատմեց համայնքի ղեկավարն ու հավելեց, որ ինքն է իրավապահներին տեղեկացրել կատարվածի մասին:

Գյուղապետը դժվարանում է նշել կատարվածի վարկածները, ասում է՝ երկար տարիներ գյուղում չէր բնակվում, ամուսնացել ու աղջկա հետ տեղափոխվել էր Երեւան. «Անցած տարի մի անգամ է եկել գյուղ՝ մի քանի ժամով: Դեպքի օրն էլ, ցերեկը ժամը 2-ի սահմաններում է գյուղ եկել աղջկա հետ, մի կես ժամ մնացել է ու երեւի իր սեւ գործն արդեն արել, հետո ժամը 18:00-ի սահմաններում իջել է գյուղ՝ ամուսնուն ու սկեսրոջը գյուղի մատուռի մոտ դիմավորելու»:

Համայնքի ղեկավարը պատմում է, որ մահացած երեխան կնոջ առաջին ամուսնուց է եղել, որը մահացել է 2 տարի առաջ. «Ինքը ամուսնացել է Երեւանում, նոր ամուսինն էլ 2 երեխա ուներ, համատեղ ապրել են, իսկ առաջին ամուսինը մեր գյուղից էր»,-ասաց նա:

Կնոջ երկրորդ ամուսինը գյուղապետի հետ զրույցում պատմել է, որ կնոջ հետ նորմալ ընտանեկան կյանք են վարել, որեւէ տարօրինակ բան չի նկատել նրա մոտ:

Դեպքի վայր առաջինը մտած հարեւանը համայնքապետին պատմել է, որ մտնելով տուն՝ տեսել է երեխային խեղդամահ արված ու բազմոցին դրած, իսկ մայրը անտարբեր հայացքով նստած է եղել երեխայի անշնչացած մարմնի մոտ: Կնոջ կողքին նաեւ ճնշման դեղերի տուփեր են թափված եղել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին