Կարևոր իրադարձություններ

Էրդողանը ընդունել է պարտությունը

23 Հունիս, 2019 23:53
Էրդողանը ընդունել է պարտությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում հաղթած Հանրապետական-ժողովրդական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուին։ 

«Ցանկանում եմ, որ Ստամբուլ քաղաքի քաղաքապետի կրկնընտրությունների արդյունքները մեր Ստամբուլի համար հաջողությունների առիթ լինի։ Ազգային իղձը այսօր ևս մեկ անգամ պարզ դարձավ։ Շնորհավորում եմ ոչ պաշտոնական տվյալներով ընտրությունները հաղթած Էքրեմ Իմամօղլուին». - հայտարարել է Էրդողանը։

Նշենք, որ արդեն հաշվարկվել են 99 տոկոս քվեները, ըստ որի Իմամօղլուն ստացել է 54.03 տոկոս, իսկ Բինալի Յըլդըրըմը 45.09 տոկոս և մարտի 31-ի ընտրությունների արդյունքում թեկնածուների միջև եղած 13.000 քվեի տարբերությունը այս ընտրությունների արդյունքում հասել է 777.581 քվեի։

 

Լրահոս

Դիտել ավելին