Կարևոր իրադարձություններ

Երևանի Ֆրանսիայի հրապարակում 28-ամյա վարորդն Opel Vectra-ով վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի

23 Հունիս, 2019 10:04
Երևանի Ֆրանսիայի հրապարակում 28-ամյա վարորդն Opel Vectra-ով վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի

Հունիսի 22-ին, ժամը 23:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունեցել վրաերթ․ կա երեք տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ Ջ.Մ.-ն (ծնված 1990 թ.) Opel Vectra B մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Վ. (ծնված 1977 թ.) և Վ. (ծնված 1971 թ.) Ա.-երին, Գ.Դ.-ին (ծնված 1957 թ.) և Կ.Ս.-ին: 

Փրկարարները քաղաքացիներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վ. և Վ.Ա.-երը հոսպիտալացվել են Նաիրի ԲԿ, իսկ Կ.Ս.-ն և Գ.Դ.-ն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը վարորդին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

 

Լրահոս

Դիտել ավելին