Կարևոր իրադարձություններ

Թբիլիսիում գրանցված բախումներից ձերբակալվածների թվում ՀՀ քաղաքացի կա

21 Հունիս, 2019 23:32
Հեղինակ՝ Վրաստանում Հայաստանի դեսպանատուն
Թբիլիսիում գրանցված բախումներից ձերբակալվածների թվում  ՀՀ քաղաքացի կա

Վրաստանում Հայաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել.

«Տեղեկացնում ենք, որ Թբիլիսիում գրանցված բախումներից հետո ձերբակալվածների թվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի 1995 թ. ծնված Մինաս Մինասյանը, ով սովորում է Թբիլիսիում։ Նախնական տեղեկատվությամբ Մինաս Մինասյանը ծնունդով ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքից է։

Դատարանի որոշմամբ Մինաս Մինասյանը 13 օր կմնա կալանքի տակ։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի իրավապահ մարմինների հետ, և դեսպանության դիվանագետները շուտով կտեսակցեն Մինաս Մինասյանին»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին