Կարևոր իրադարձություններ

Շփման գծում տիրող իրավիճակը չպետք է խանգարի հռչակագրին. Մամեդյարով

21 Հունիս, 2019 13:31
Շփման գծում տիրող իրավիճակը չպետք է խանգարի հռչակագրին. Մամեդյարով

Մեր միջեւ բավականանին լուրջ տարաձայնություններ են մնում: Ընդհանուր առմամբ քննարկում ենք նույն առաջարկությունները: 15 տարի է` մենք տեսնում ենք նույն գաղափարները, նույն խաղաղ պլանը: Այս մասին «Minval.az»-ի փոխանցմամբ լրագրողներին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ Վաշինգտնում կայացած հանիպումից հետո` մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նոր առաջարկները:

Մամեդյարովը նշել է, որ հանդիպմանը կայացել են ինտենսիվ եւ խորը բանակցություններ` հավելելով, որ համանախագահները հավելյալ փաստաթղթեր են տրամադրել ավելի բովանդակալից բանակցությունների համար:

«Դետալների շուրջ կային որոշ տարաձայնություններ, սակայն, ինչպես ասում են ամենակարեւորը հենց դետալներն են: Մենք հասկանում ենք, որ անհրաժեշտ է ավելի մեծ քաղաքական կամք ցուցաբերել: Շփման գծում տիրող իրավիճակը չպետք է խանգարի հռչակագրին կամ խաղաղ պայամանագրին հասնելուն»,- նշել է Մամեդյարովը:
 

Լրահոս

Դիտել ավելին