Կարևոր իրադարձություններ

Ցուցարարները փակել են Գյումրի-Երեւան ճանապարհը

21 Հունիս, 2019 12:33
Ցուցարարները փակել են Գյումրի-Երեւան ճանապարհը

Այսօր վաղ առավոտից Գյումրի-Երեւան ճանապարհի Մարալիկի հատվածում ցուցարարները փակել են ճանապարհը։ Այս մասին հայտնում է armtimes.com-ը՝ նշելով, որ պահանջը նույնն է, ինչը կար դեռ նախորդ տարվանից։ Անի խոշորացված համայնքի Մարալիկ բնակավայրի բնակիչները շարունակում են պահանջել գործող համայնքապետ Արտակ Գեւորգյանի հրաժարականը։

Ըստ մարալիկցիների, կառավարությունն իրենց մղում է ծայրահեղ քայլերի, քանի որ տեւական ժամանակ է, ինչ անտեսվում են իրենց պահանջները։ Բոլորին ամեն բան հայտնի է, Մարալիկում եղավ նաեւ ՊՎԾ-ն, հազար տեսակ աուդիտ անցկացվեց, ի վերջո հենց մարալիկցիների կան, որոնք բարձրաձայնում են կատարված եւ շարունակվող ապօրինությունների մասին, երկրի ղեկավարությունը, սակայն, խնդրի լուծում չի տեսնում, ՀԺ-ի հետ զրույցում ասացին զայրացած մարալիկցիները։

Հիմա ճանապարհը փակել են բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար, բացի շտապ բուժօգնության մեքենաներից։ Ուղեւորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների մեքենաները սպասում են, քանի որ շրջադարձի ճանապարհ չկա։ Ցուցարարները խոստանում են ճանապարհը չբացել այնքան ժամանակ, քանի դեռ լուրջ արձագանք չեն ստանա։
 

Լրահոս

Դիտել ավելին