Կարևոր իրադարձություններ

Թեղուտում աշխատանքները վերսկսվել են, մի քանի 100 մարդ նորից ընդունվել է աշխատանքի. Նիկոլ Փաշինյան

20 Հունիս, 2019 16:53
Թեղուտում աշխատանքները վերսկսվել են, մի քանի 100 մարդ նորից ընդունվել է աշխատանքի. Նիկոլ Փաշինյան

Թեղուտում նորից աշխատանքները սկսվել են, մի քանի 100 մարդ նորից ընդունվել է աշխատանքի: Այս մասին ԱԺ-ում 2018 թ. պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 «Եվ հիմա ուրախ եմ ասել, որ Թեղուտում նորից աշխատանքները սկսել են և մի քանի 100 մարդ նորից ընդունվել է աշխատանքի, ինչպես և մենք խոստացել էինք: Հույս ունեմ, որ այնտեղ ամեն ինչ նորմալ կլինի»,- նշեց վարչապետը:

Հիշեցնենք, որ Թեղուտի հանքավայրը փակվել էր 2018 թ.-ի հունվարին:

 

Լրահոս

Դիտել ավելին