Կարևոր իրադարձություններ

Սիմֆերոպոլի բակերից մեկում կոկորդիլոսի 2 կտրված գլուխ է հայտնաբերվել

20 Հունիս, 2019 14:24
Սիմֆերոպոլի բակերից մեկում կոկորդիլոսի 2 կտրված գլուխ է հայտնաբերվել

Ղրիմի մայրաքաղաք Սիմֆերոպոլի բազմաբնակարան շենքերից մեկի բակում կոկորդիլոսի երկու կտրված գլուխ է հայտնաբերվել, hայտնում է gazeta.ru-ն:

Դեպքի վայր են ժամանել Ղրիմի անասնաբուժական պետական կոմիտեի աշխատակիցները, որոնք կենդանիների գլուխները դրել են հատուկ տարաների մեջ, այնուհետև տեղափոխել են հատուկ փոխադրամիջոցով, որպեսզի ապահով ոչնչացնեն նմուշները: 

Դեպքի վայրում դեզինֆեկցիա է անցկացվել:

Կոմիտեից նաև հայտնել են, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի փաստով դատախազություն դիմում է ներկայացվել:

 

Լրահոս

Դիտել ավելին