Կարևոր իրադարձություններ

Hzham.am կայքի լրագրողը բերման է ենթարկվել ՃՈ պաշտոնատար անձի աշխատասենյակից. նրա մոտից հայտնաբերվել է 400 հազար դրամ (տեսանյութ). Armtimes.com

19 Հունիս, 2019 21:44
Hzham.am կայքի լրագրողը բերման է ենթարկվել ՃՈ պաշտոնատար անձի աշխատասենյակից. նրա մոտից հայտնաբերվել է 400 հազար դրամ (տեսանյութ). Armtimes.com

Armtimes.com-ի տեղեկություններով, քիչ առաջ ոստիկանության 6-րդ վաչության աշխատակիցները շորթում կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Hzham.am կայքի լրագրող Գայանե Մանուկյանին: Նրա մոտ հայտնաբերվել է 400 հազար դրամ:

Մեզ հաջողվեց պարզել, որ լրագրողը բերման է ենթարկվել ՃՈ պաշտոնատար անձի աշխատասենյակից: Ըստ որոշ տեղեկությունների՝ լրագրողը ՃՈ պաշտոնատար անձին ասել էր, թե իր վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկություններ ունի եւ դրանք չհրապարակելու համար նրանից գումար էր պահանջել:

Այդ գումարը ստանալուց հետո էլ լրագրողը բերման է ենթարկվել:

ՀՀ ոստիկանությունից մեր տեղեկությունը չհերքեցին՝ նշելով, որ առաջիկայում հանդես կգան հայտարարությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին