Կարևոր իրադարձություններ

ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնության երիտասարդները կգիշերեն ԱԺ շենքի դիմաց(տեսանյութ). Yerkir. am

19 Հունիս, 2019 20:21
ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնության երիտասարդները կգիշերեն ԱԺ շենքի դիմաց(տեսանյութ). Yerkir. am

ԱԺ շենքի առջև վաղ առավոտից մեկնարկած ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնության նստացույցը դեռ շարունակվում է:

«Այսօր մեր երիտասարդները գիշերելու են ԱԺ-ի շենքի դիմաց: Նստացույցը շարունակվելու է Ազգային ժողովում հարցի շուրջ քննարկման ողջ ընթացքում: Նախաձեռնության անդամները պատրաստ են նստել ԱԺ դարպասների մոտ մինչեւ կողմ արտահայտվող պատգամավորներն անդրադառնան, որ Հարկային օրենսգրքի այս փոփոխությունների փաթեթի հետեւանքով աղքատի եւ հարուստի միջեւ գտնվող անդունդն էլ ավելի է խորանալու` աղքատին դարձնելով ավելի աղքատ իսկ հարուստին` ավելի հարուստ։ Այդ իսկ պատճառով նախաձեռնությունը պահանջում է դեմ քվեարկել այս փաթեթին»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Ահազանգ» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Արշակ Մեսրոպյանը:

Երիտասարդները կոչ են անում եկամտահարկի համահարթեցմամբ մտահոգվող բոլոր անհատներին և կազմակերպություններին` միանալ իրենց:

Հիշեցնենք, որ այսօր նախատեսված է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծի երկրորդ ընթերցումը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին