Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    520,5
    528,5

  • RUB

    7,32
    7,52

Կարևոր իրադարձություններ

ՀԾԿՀ-ն հստակեցրել է էլեկտրական էներգիայի պլանային ընդհատումների մասին սպառողներին լրատվություն տրամադրելու ընթացակարգը

19 Հունիս, 2019 19:34
ՀԾԿՀ-ն հստակեցրել է էլեկտրական էներգիայի պլանային ընդհատումների մասին սպառողներին լրատվություն տրամադրելու ընթացակարգը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 19-ի նիստի որոշմամբ հստակեցվեց էլեկտրական էներգիայի պլանային ընդհատումների մասին սպառողներին լրատվություն տրամադրելու ընթացակարգը:

Ինչպես  հայտնեցին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պարտավորեցվեց սպառողների էլեկտրամատակարարման պլանային ընդհատման հասցեի (վայրի), ընդհատման և վերականգնման ժամկետների վերաբերյալ ընդհատման օրվանից առնվազն 3 օր առաջ տեղեկատվություն հրապարակել իր վեբ-կայքի, իսկ առնվազն 1 օր առաջ՝ հանրապետական սփռման առնվազն մեկ հեռուստաընկերության միջոցով` օրը երկու անգամ: (Գործող կանոններում մատակարարը սպառողների էլեկտրամատակարարման պլանային ընդհատումների և վերականգնման ժամկետների մասին, դրանց իրականացման օրվանից առնվազն 7 օր առաջ իր վեբ-կայքում հրապարակում է նախնական տեղեկատվություն, իսկ մինչև ընդհատմանը նախորդող օրը՝ նաև դրանում կատարված փոփոխությունները):

Լրամշակվել է նաև առևտրային հաշվառքի սարքերի ստուգաչափման ենթարկելու ընթացակարգը և սահմանվել է սպառողի առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումից հետո այն մատակարարի կողմից երաշխավորված պահպանման ժամկետը։ Մասնավորապես, էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգի ներդրման շրջանակում ապահավաքակցված  առևտրային հաշվառքի սարքերը մատակարարի մոտ պահպանվում են առնվազն 3 ամիս՝ եթե սպառողը ներկա է եղել ապահավաքակցմանը և 6 ամիս՝ սպառողի կողմից ապահավաքակցմանը ներկա չգտնվելու դեպքում:

Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն սույն թվականի օգոստոսի 1-ից:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին