Կարևոր իրադարձություններ

«Միր» հեռուստաալիքն անդրադարձել է հայ գիտնականների նոր հայտնագործությանը՝ քաղցկեղի դեմ պայքարում (տեսանյութ)

19 Հունիս, 2019 18:45
 «Միր» հեռուստաալիքն անդրադարձել է հայ գիտնականների նոր հայտնագործությանը՝ քաղցկեղի դեմ պայքարում (տեսանյութ)

Ռուսական «Միր» հեռուսատաալիքն անդրադարձել է Հայաստանի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի մասնագետների նոր հայտնագործությանը, որը պետք է դառնա հակաքաղցկեղային բուժման նոր մեթոդի մի մասը:

 Խոսքը նանոմասնիկների մասին է, որոնք տաքացվում են մինչև 45 աստիճան, որի պարագայում քաղցկեղային բջիջները քայքայվում են, իսկ որպեսզի առողջ բջիջները չվնասվեն, նանոմասնիկները պատում են պաշտպանիչ շերտով:

«Նանոմասնիկները միավորվում են մագնիսական տարրերի հետ, ինչպես օրինակ երկաթի կամ կոբալտի և պատվում են ածխաջրածնի պաշտպանիչ շերտով, այնուհետև այն ներարկում ենք քաղցկեղով հիվանդ օրգանիզմին և հիվանդին տեղավորում մագնիսական սարքի մեջ, որից հետո բարձրացնում ջերմաստիճանը, որպեսզի տեղի ունենա քաղցկեղային բջիջների ոչնչացումը», - հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Արամ Պապոյանը:

 Նրա խոսքով՝ Գերմանիայում արդեն իրականացվել են առաջին լաբորատոր փորձարկումները: Նշվում է, որ հետազոտությունները կտևեն երեք տարի, որից հետո կսկսվեն կլինիկական փորձարկումները:
 

 

Լրահոս

Դիտել ավելին