Կարևոր իրադարձություններ

Ի՞նչն էր խանգարում Ռոբերտ Քոչարյանին, մի հատ հրաման արձակեր, ասեր՝ չկրակեք ժողովրդի վրա. Սարգիս Քլոյան

19 Հունիս, 2019 16:39
Ի՞նչն էր խանգարում Ռոբերտ Քոչարյանին, մի հատ հրաման արձակեր, ասեր՝ չկրակեք ժողովրդի վրա. Սարգիս Քլոյան

Ի՞նչն էր խանգարում Ռոբերտ Քոչարյանին, մի հատ հրաման արձակեր, ասեր՝ չկրակեք ժողովրդի վրա, ինչ ուզում եք արեք՝ ձերբակալեք, ծեծեք, չկրակեք ժողովրդի վրա:

Վերաքննիչ դատարանում քիչ այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը: Այս մասին հայտնում է armtimes.com-ը:

Նա պատմեց, որ 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ էջմիածնից, Աբովյանից, Արտաշատից, Սյունիքից, Երեւանից հազարավոր սադրիչներ երիտասարդներին «տարան կրակի բերան»: «Մարտ 1-ին, ժամը 9:10 զանգահարել եմ իմ տղային, զանգը գնում էր, վերցնող չկար, վերջապես վերցրեց մեկ աղջիկ, ասեց՝ ում զանգում եք՝ գտնվում է վիրահատարանում: Ես գնացի մինչեւ Զաքյան փողոց, անցա փշալարարերը, մոստի վրա տեսա արյան լճակ: Գնացի կանգնեցի էդտեղ. 3 ամիս հետո քննիչի հետ գնացել եմ դեպքի վայր, որտեղ քննիչը հաստատել է, որ դա իմ երեխայի արյան լճակն ա եղել: Ի՞նչ եմ տեսել, ավտոմատ կալաշնիկներ, դիպուկահարները վերեւից խփում էին, ներքեւից հատուկ միջոցները խփում էին, իմ տղային խփել են 40 մետր հեռավորության վրա 90 աստիճանի անկյան տակ: Ես բազմիցս երեք անգամ գրավոր գրել եմ՝ ով է անմիջապես սպանել իմ տղային եւ ով է անմիջապես հրաման տվել՝ սպանել էս մարդուն եւ Տիգրան Խաչատրյանին: Ինձ քննիչն ասել է՝ գիտեք ինչ կա, զենքի ոչ ճիշտ օգտագործման հետեւանքով ձեր երեխաները զոհվել են: Ասում եմ՝ եթե ու չգիտես՝ ով է սպանել, ապա ինչ գիտես, որ զենքը անզգույշ ա օգտագործվել, կամ՝ ոչ ճիշտ: Ես հարցրեցի՝ պարոն Վահագն Հարությունյան, չէ՞ որ «Չերյոմուխա-7» հատուկ միջոցը նախատեսված է եղել փակ տարածքների համար, ո՞վ թույլտվեց զորամասից դուրս հանեցին այդ վտանգավոր զենքը: ...Այդպես էլ անցավ տասը տարի, ինքը ճողոպրեց ՌԴ, այլեւս չեկավ: Ասեմ ավելին՝ 2009 թվականի քննիչ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը վերջնական զեկույցում հայտարարեց, որ ոչ մի զինվոր, ոստիկան ընդդիմության կողմից հրազենային բեկորային վնասվածք չեն ստացել: Եթե չեն ստացել, ուրեմն, ընդդիմության ձեռքին զենք չի եղել:
 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին