Կարևոր իրադարձություններ

Ֆիլադելֆիայի նավահանգստում 16,5 տոննա կոկաին են առգրավել նավից

19 Հունիս, 2019 11:49
Ֆիլադելֆիայի նավահանգստում 16,5 տոննա կոկաին են առգրավել նավից

ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգի արեւելյան օկրուգի դատախազությունը հայտնել Է Ֆիլադելֆիայի նավահանգստում մոտավորապես 16,5 տոննա կոկաինի առգրավման մասին, որի արժեքը սեւ շուկայում 1 մլրդ դոլարից ավելի Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դաշնային իշխանությունները մոտավորապես 16,5 տոննա կոկաին են առգրավել Ֆիլադելֆիայի Packer Marine նավահանգստում գտնվող մեծ նավից: Սա առգրավված թմրանյութերի ամենամեծ ծավալն Է Փենսիլվանիայի արեւելյան օկրուգի ողջ պատմության ընթացքում»,- ասված Է դատախազության Twitter-ում: Նշվում Է, որ առգրավված կոկաինի արժեքը սեւ շուկայում կարող Է կազմել ավելի քան 1 մլրդ դոլար:

Դատախազության տվյալներով՝ նավի անձնակազմն այժմ ձերբակալված Է, նրանց մեղադրանքներ են առաջադրվել: Դատախազությունը միջադեպի հետաքննություն Է անցկացնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին