Կարևոր իրադարձություններ

Ինչ է տեղի ունեցել Լոռու մարզպետի և խմբագրի միջև. Shabat.am-ը մանրամասներ է ներկայացնում

19 Հունիս, 2019 17:39
Ինչ է տեղի ունեցել Լոռու մարզպետի և խմբագրի միջև. Shabat.am-ը մանրամասներ է ներկայացնում

Այդ անձնավորությունը պաշտոնի նշանակվելուց հետո չէր կարդացել օրենքը և չգիտեր՝որոնք են մարզպետի գործառույթները: Իրեն թվում է ,որ ինքը ինչ-որ պատժիչ մարմին է՝ անդրադառնալով Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից իր հասցեին հնչած վիրավորանքներին Shabat.am-ի հետ զրույցում ասաց Լոռի TV-ի գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանը:

Վերջինս անդրադարձավ Հետք էլեկտրոնային պարբերականի հրապարակած հոդվածին, որտեղ նշվում է ՝ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն իրեն պարգևատրել է 496 հազար 50 դրամով: Բարձրացված աղմուկից հետո մարզպետը որոշել էր հերքել այդ տեղեկությունը՝ Ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարելով: Դրանք ի պատասխան Լոռի TV-ի գլխավոր խմբագիր Աննա Ավետիսյանը հաստատող փաստաթղթեր է ուղարկել, որտեղից էլ սկսվել է լրագող-մարզպետ հակամարտությունը:

«Ես՝ որպես տեղացի լրագրող, ֆեյսբուքյան մեկնաբանություն էի թողել տվյալ գրառման տակ, քանի որ մարզպետը «Հետք»-ի հրապարակած նյութը որակել էր ապատաեղեկատվություն, իսկ ես մեկնաբանության մեջ ուղարկել էի իր կարգադրության ցանկը, որտեղ երևում է, թե ովքեր են ստացել պարգևավճար: Նա մեզ որակեց որպես մութ ուժեր»,- ասաց Նարինե Ավետիսյանը:

Ստորև ներկայացնում ենք Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի մեկնաբանությունն՝ ուղղված Ն. Ավետիսյանին.

«Պետք է հասկանանք՝ արյոք ես մութ եմ և ինչ նկատի ունի նա մութ ասելով:Այս մարդը հեղափոխության գնացքի վերջին վագոնից հազիվ կախվել է, և նա վիրավորվել է այն փաստից,որ մենք բացահայտեցինք 2016 թվականի ՏԻՄ ընտրություններից առաջ, հինգ ամիս շարունակ իր` դաշնակցականի և ՔՊ-ական կարգվիճակը: Նա ինը տարի եղել է դաշնակցական և դուրս չի եկել կուսակցությունից: Դրա պատճառն էլ եղել է այն, որ դաշնակցությունը նրան լավ տեղ չի տվել ՏԻՄ ընտրությունների ցուցակում, սպասել է՝ տեսնի, թե որ տեղը կտան, հետո գնացել է ՔՊ՝ այնտեղ իր բախտը որոնելու»,- մեզ հետ զրույցում նշեց խմբագիրը:

Նրա խոսքով մարզպետը սկսել է անհանգստացնել լրագրող Կարինե Վանեսյանին և նրա ընտանիքին:

«Ոստիկանություն են ուղարկել այդ մարդկանց գյուղի տուն, որտեղ որ նրանք գրանցված են, սակայն չեն բնակվում: Անհանգստություն են պատճառել նրանց ծնողներին: Ոստիկանները ծնողներին ասել են, որ մարզպետն է իրենց ուղարկել, քանի ֆեյսբուքում գրառումներ են կատարում»,-ասաց Ավետիսյանն ու հավելեց, որ դիմել է էթիկայի հանձնաժողով և եթե հարցին որևէ լուծում չտրվի, կմտածեմ դատարան դիմելու մասին:

Shabat.am-ը կապ հաստատեց նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ, ով հերքեց այն փաստը, որ ոստիկանություն է ուղարկել լրագրող Կարինե Վանոյանի բնակարան:
 
«Չի կարող նման բան լինել:Ես որևի մեկի բնականարան ոստիկան չեմ ուղարկում. ես այնքան զբաղված եմ, որ նման բան հնարավոր չէ:Սա անհեթեթություն է, քանի որ նոր Հայաստանում որևէ մեկը չի կարող մեկ ուրիշի տուն ոստիկան ուղարկել:Առաջին հերթին ես եմ դա երաշխավորում»,-ասաց Ղուկասյանը:
 
Լոռի TV-ի գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի գրառման մեկնաբանությունը մարզպետը վիրավորանք չի համարում և չի պատրաստվում նրանից ներողություն խնդրել:
 
Հարցին՝ լրագրողի ակտիվությունը պայմանավորել գարնան գալով վիրավորակա՞ն չէ, Ղուկասյանը պատասխանեց.
 
«Զարթոնքի, ակտիվացման շրջան է: Բնության և մարդկանց մոտ աշխատելու ակտիվանալու ցանկություններ են առաջանում, ես դրա համար եմ գրել:
 
Հետաքրքրվեցինք՝ ինչպես է վերաբերվում նրան, որ երեկվանից լոռեցիները ստորագրահավաք են սկսել իրեն պաշտոնանկ անելու համար.
 
«Տեղյակ չեմ ՝ ինչի մասին է խոսքը, չգիտեմ՝ կա նման բան, թե ոչ: Մարդիկ ազատ են իրենց գործողություններում, ինչ օրենքի սահմաններում է, կարող են անել»,- եզրափակեց Լոռու մարզպետը:
  
 

Լրահոս

Դիտել ավելին