Կարևոր իրադարձություններ

ՀՀ 4-րդ նախագահը միանշանակ ընտրված նախագահ է․ Վահե Գրիգորյանը՝ Արմեն Սարգսյանի լեգիտիմության հարցի մասին. Factor.am

18 Հունիս, 2019 15:29
ՀՀ 4-րդ նախագահը միանշանակ ընտրված նախագահ է․ Վահե Գրիգորյանը՝ Արմեն Սարգսյանի լեգիտիմության հարցի մասին. Factor.am

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի լեգիտիմության վերաբերյալ պատգամավորների հարցադրումներին։

Թեկնածուն նշեց, որ  այդ հարցի վերաբերյալ հարցազրույցներով է հանդես եկել այն ժամանակ, երբ  դեռ 4-րդ նախագահն ընտրված չէր։

«Ես հիմնավորել եմ իմ մասնագիտական վերլուծությունը և ասել, որ 4-րդ նախագահը պետք է ընտրվեր ՀՀ քաղաքացիների կողմից, բայց 4-րդ նախագահն ընտրվեց Ազգային ժողովի կողմից։ Ես իմ այս հիմնավորումներն արել եմ դեռ 4-րդ նախագահի ընտրությունից առաջ և իմ հիմնավորումների վերաբերյալ դեռ որևէ հակափաստարկ չեմ լսել։

Նախագահի ընտրությունից հետո տեղի են ունեցել իրավաքաղաքական լրջագույն գործընթացներ, որոնցից մեկը խորհրդարանական մոդելի տեղափոխումն էր 4-րդ նախագահի երդմնակալության պահից։

Ինձ՝ որպես ՍԴ դատավորի թեկնածու, չի կարելի հարց տալ՝ ճանաչում ես լեգիտիմությունը․ դա քաղաքական հարց է։ Ինձ կարելի է հարցնել որպես թեկնածու՝ արդյոք 4-րդ նախագահն ընտրված է, արդյոք ՀՀ-ն ունի 4-րդ նախագահ և դրա պատասխանը միանշանակ այո է։

Բոլոր նրանք, ովքեր հայտարարում են, թե ՀՀ-ն չունի 4-րդ նախագահ, ոչ միայն չեն պատկերացնում իրավական անվտանգության հետևանքները, այլ նաև պատկերացում չունեն, թե ինչպես է իրավական անվտանգության գիծը սղվում և դառնում ազգային անվտանգության խնդիր»,- ասաց Վահե Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։ 


 

Լրահոս

Դիտել ավելին