Կարևոր իրադարձություններ

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախկին տնօրենի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է. Factor.am

18 Հունիս, 2019 13:46
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախկին տնօրենի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է. Factor.am

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախկին տնօրեն Ղարիբ Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության պատճառով: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Ղարիբ Հարությունյանը:

«Այսօր ստացա ամիսներ տևած և հանրության շրջանում «աղմուկ հարուցած»  քրեական գործով վարույթի կարճման մասին որոշումը՝ հանցակազմի բացակայության հիմքով: Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»,- գրել է Հարությունյանը:

Նշենք, որ Ղարիբ Հարությունյանից հետո «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրենը Մհեր Խաչատրյանն էր, որի բողոքի հիման վրա էլ հարուցվել էր քրեական գործը։ Նա Հարությունյանին մեղադրում էր յուրացումների ու չարաշահումների մեջ՝ նշելով, որ ունի կոնկրետ փաստեր ու ապացույցներ: Ղարիբ Հարությունյանն իր հերթին Մհեր Խաչատրյանին մեղադրում էր քաղաքական պատվեր կատարելու մեջ:

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը սատարել էր Ղարիբ Հարությունյանին, հանդես եկել հայտարարությամբ՝ հերքելով վերջինին ուղղված մեղադրանքները և տնօրենի պաշտոնից ազատել Մհեր Խաչատրյանին։

«Տեղեկացնում ենք, որ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի ֆինանսական գործունեության ներքին մասնագիտական ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նախկին գործադիր տնօրենի՝ Ղարիբ Հարությունյանի պաշտոնավարման ընթացքում նրա կողմից որևէ չարաշահում չի եղել»,- նշված էր հոգաբարձուների խորհրդի հայտարարության մեջ։

Հիմա «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը ղեկավարում է Գևորգ Գրիգորյանը: 


 

Լրահոս

Դիտել ավելին