Կարևոր իրադարձություններ

Պուտինի նկատմամբ վստահության մակարդակը կրկին նվազել է

17 Հունիս, 2019 23:14
Պուտինի նկատմամբ վստահության մակարդակը կրկին նվազել է

Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնը հրապարակել է ռուս քաղաքական գործիչների նկատմամբ վստահության ամենշաբաթյա աղյուսակը, որի համաձայն՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշն իջել է՝ չնայած հարցման նոր մեթոդիկային, հաղորդում է «Свобода»ռադիոկայանը:

Հունիսի 3-9-ն անցկացրած հարցման արդյունքները ցույց են տվել, որ Պուտինի նկատմամբ վստահություն է հայտնել հարցվածների 71,7%-ը, մինչդեռ նախորդ շաբաթ այդ ցուցանիշը 72,4% է կազմել: Հարցման յուրաքանչյուր չորրորդ մասնակից նախագահի նկատմամբ անվստահություն է հայտնել:

Կենտրոնում այս անգամ հարցման նոր մեթոդ են օգտագործել. մասնակիցներին ուղղվել են բաց հարցեր, նրանց խնդրել են նշել 4-5 ռուս քաղաքական գործչի անուն, որին ամենաշատն են վստահում:

Նշվում է, որ մայիսի վերջից ի վեր Պուտինի գործունեությանը հավանություն տվողների թիվը նույնպես փոքր-ինչ իջել է՝  65,8%-ից դառնալով 64,2%:

 

Լրահոս

Դիտել ավելին