Կարևոր իրադարձություններ

«Թող մեր աշխատակիցները ինձ ներեն, բայց մեր վարչություններում գրեթե չգիտեն մրցույթների տեխնիկական բնութագիր գրել»

17 Հունիս, 2019 17:27
 «Թող մեր աշխատակիցները ինձ ներեն, բայց մեր վարչություններում գրեթե չգիտեն մրցույթների տեխնիկական բնութագիր գրել»

Այսօր  Երևանի ավագանու արտահերթ նիստում «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Սաթենիկ Մկրտչյանն անդրադարձավ քաղաքապետարանում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններին: Ըստ նրա՝ քաղաքապետարանում և նրա ենթակա ստորաբաժանումներում կարիք կա հաստիքացուցակների վերանայման:

Հայկ Մարությանը, անդրադառնալով այդ ելույթին, նշեց, որ համամիտ է հնչեցրած կարծիքի հետ և պետք է պրոֆեսիոնալ թիմ աշխատի, որպեսզի հաստիքացուցակի հետ կապված խնդիրները լուծվեն:

«Անդրադառնալով քաղաքապետարանի աշխատանքին, պետք է ասեմ, որ բացի նրանից որ շատացել են դիմումները, ամեն դիմումի վրա աշխատանքն է շատացել: Թող մեր աշխատակիցները ինձ ներեն, բայց մեր վարչություններում գրեթե չգիտեն մրցույթների տեխնիկական բնութագիր գրել, որովհետև նախկինում այն ընկերությունը, որը պետք է շահեր, բերում էր իր տեխնիկական բնութագիրը: Նրանք էլ վերցնում, տանում էին գնումների վարչություն, որն էլ տեղադրում էր մրցույթը: Եվ այսպես է եղել տարիներ շարունակ: Բնությունն ինչ է անում՝ գիտեք չէ, որ երկար ժամանակ մի մատդ չես օգտագործում, մատդ փոքրանում-փոքրանում վերանում է: Հիմա այպես փոքրացել- փոքրացել, այդ մատերը վերացել էին մեր վարչությունում: Դրա համար մարդիկ տեխնիկական բնութագիր չեն կարողանում գրել, քանի որ ձևը չգիտեն: Այսօր արդեն այդպես չէ, բոլոր մրցույթներն ազատ են: Դրա համար մենք բախվել ենք լուրջ խնդրի, մարդիկ չգիտեն ինչպես անել իրենց գործը»:

 

Լրահոս

Դիտել ավելին