Կարևոր իրադարձություններ

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է մարտական հենակետ

17 Հունիս, 2019 17:16
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է մարտական հենակետ

Հունիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ զինված ուժերի N զորամասի մարտական հենակետեր։

ՀՀ պաշտպանության նախարարը տեղում ծանոթացել է սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, մարտական դիրքերում իրականացված ինժեներական աշխատանքներին, անձամբ դիտարկել հակառակորդի հենակետերը։

Այցելության ավարտին Դավիթ Տոնոյանը համապատասխան հանձնարարականներ է տվել ստորաբաժանման հրամանատարությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին