Կարևոր իրադարձություններ

Հնդիկ կասկադյորն անհետ կորել է շղթայակապ ձեռքերով Գանգես գետն իջեցվելուց հետո

17 Հունիս, 2019 11:12
Հնդիկ կասկադյորն անհետ կորել է շղթայակապ ձեռքերով Գանգես գետն իջեցվելուց հետո

Հնդիկ կասկադյոր Չանչալ Լահիրին, որը երկաթյա ամուր շղթաներով կապված ձեռքերով Գանգես գետն էր իջեցվել, անհետ կորել է, գրում է Daily Mail-ը՝ ենթադրելով, որ տղամարդու վտանգավոր հնարքը, ըստ ամենայնի, ձախողվել է:

Նշվում է, որ կասկադյորը գետն էր իջեցվել վերամբարձ կռունկի օգնությամբ: Տեսարանին հետևել են գետի ափին հավաքված նրա ընտանիքի անդամները, մեդիա ոլորտի ներկայացուցիչներն ու ոստիկանությունը:

Շղթայակապ ձեռքերով գետն իջեցվելուց առաջ Չանչալը հայտարարել էր. «Եթե կարողանամ ինքս ինձ ազատել, ապա դա հրաշք կլինի, իսկ եթե չկարողանամ՝ ողբերգություն»:

Սակայն 40-ամյա տղամարդը ջրից դուրս չի եկել, ինչից հետո ջրասուզորդները սկսել են որոնել նրան:

Նշվում է, որ Չանչալը նախկինում նմանատիպ մի քանի հնարքներ է արել ու հաջողություն ունեցել: Սակայն Գանգեսը սուզվելուց առաջ նա խոստովանել էր, որ այս մեկը, հավանաբար, կլինի ամենաբարդ հնարքը:

 

Լրահոս

Դիտել ավելին